Դպրոցի պատմությունը

Սևանի Մ. Մաշտոցի անվան N7 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1982թվականին: Դպրոցն, անշուշտ հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ: Սակայն հմուտ և փորձառու մանկավարժների, դպրոցի երիտասարդ, իրենց գործի իրական նվիրյալ մանկավարժների շնորհիվ 1-2 տարվա ընթացքում դպրոցը կայացավ, դարձավ քաղաքում աչքի ընկնող կրթական օջախներից մեկը:
Տարիների հետ եկան և հեղինակություն, և ավանդույթներ: Դպրոցը կրթադաստիարակչական մեծ աշխատանք է իրականացրել և այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն, նպատակասլաց աշխատանք, կրթական ավանդույթների շարունակություն: Դպրոցում այժմ սովորում է 650 աշակերտ, /24 դասարան/, աշխատում են 57 ուսուցիչներ, որից 2-ը բնագիտական ցիկլի հաղթող, 4-ը տարվա լավագույն ուսուցիչներ, 1-ը Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայտարարված մրցույթի հաղթող:
Դպրոցի կենսագրության ամենավառ էջերը անընդհատ լրացվում են նոր մտահղացումներով, ծրարերով, մանկավարժական նորամուծություններով, հետաքրքիր միջոցառումներով, իրենց տեսակի մեջ եզակի և ուսանելի գործերով:
Գեղարքունիքի մարզից ընտրված 3 դպրոցներից մեկը լինելով` դպրոցի թիմը մասնակցեց ՙՀայ Ասպետ՚ հեռուստանախագծին և հաղթող ճանաչվեց:
Դպրոցում գործում են ՙԵռանկյունի՚, ՙԳիտակ՚, ՙYES՚ բանավեճի ակումբները: Պարբերաբար նշվում են հոբելյանական օրերը, տոնական օրերը, ավանդական դարձած միջոցառումները:
Դպրոցում ավանդական են կլոր սեղանները, որոնց մասնակցում են համայնքի անդամներ, ՀԿ ներկայացուցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:
2008թ. դպրոցում իրականացվել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚ հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին ՙԲաց դպրոց՚ նախագծով:
Դպրոցում իրականացված ծրագրերն ու ավանդույթները

Յուրաքանչյուր դպրոց ունի իր հին ու նոր հոգսերը, խնդիրները, բայց և հաջողությունները, նվաճումները, ձեռքբերումները: Ներկայացնենք մեր դպրոցի հաջողությունները, այն ներուժը, որի շնորհիվ դպրոցը հաջողություններ է ունենում: Գլորվող տարիները դարձել են պատմություն, դարսվել իրար վրա, կազմել տարեգիրք: Եվ եկեք թերթենք այդ տարեգիրքը:
1998թ. ՙՓրկեք երեխաներին՚ ԱՄՆ կազմակերպության կողմից տրամադրած դրամաշնորհով և դպրոցի համայնքի ներդրման շնորհիվ կյանքի կոչվեց դպրոցի սպիտակ դահլիճը, որտեղից էլ ծնունդ առան բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր, հանդիպումներ: Ամենահուզիչ միջոցառումը` դահլիճի բացման արարողությւոնն էր:
Դպրոցի հայոց լեզվի նախկին ուսուցչուհի Արմինե Ղուկասյանի շնորհիվ դպրոցն ունեցավ իր ամսաթերթը` ՙԴասամիջոցը՚, որը դարձավ աշակերտների ընկերը: Այսօր թերթը 10 տարեկան է:
Դպրոցի հաջողությունների գրավականներից է նաև դպրոցի տիկնիկային թատրոնը, որն ստեղծվեց 1998 թ.-ին: Տիկնիկային թատրոնը շրջագայում էր քաղաքի մսուր մանկապարտեզներում, եղել է բարեգործական միջոցառումների մասնակից:
Մասնկացել է նաև ՙՆռան հատիկ՚ փառատոնին և արժանացել շնորհավորանքի: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռ. Գևորգյանի հրավերով ելույթ է ունեցել հենց տիկնիկային թատրոնում` Կենտրոն և Ավան համայնքների երեխաների համար: Տիկնիկային թատրոնը այժմ էլ գործում է և մշտապես դպրոցի աշակերտները ականատես են լինում տինիկային հետաքրքիր ներկայացումների: Թատրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են բարեգործական ներկայացումներ` քաղաքի մանկապարտեզների սաների համար:
Շուրջ 10 տարի դպրոցն ունի աշակերտական խորհուրդը, որն ունի իր կանոնադրությունը: Աշխատանքները իրականացնում են հանձնախմբերը և ամեն տարի աշակերտական խորհուրդն իր հաշվետու ելույթով ներկայանում է դպրոցի խորհրդին:
Դպրոցում իրականացվող միջոցառումների անմիջական նախաձեռնողն ու իրականացնողը աշակերտական խորհրդի անդամներն են:
Դպրոցում գործում է 5 ակումբ:
 ՙԳիտակ՚ ինտելեկտուալ խաղերի ակումբը, որի մասնակիցներն են 6-11 րդ դասարանների աշակերտներն են, որոնք ներակայանում են թիմերով:
 ՙԶանգ՚ իրավասոցիալական ակումբում աշակերտների մոտ ձևավորվում է ինտերակտիվ մտածելակերպ, աշակերտները ծանոթանում են հոդվածներին, քննարկում տարբեր իրավիճակներ:
 ՙԵրիտասարդական նվաճումներ՚ կազմակերպության կողմից իրականցվող ՙYes՚ բանավեճի ակումբը նոր շունչ է հաղորդել աշակերտներին: 13-15 տարեկան աշակերտները քաղաքակիրթ բանավեճեր են անցկացնում արդիական թեմաներով: Անցյալ տարի ՙYes՚ բանավեճի ակումբը արժանացավ Սևան քաղաքի լավագույն ակումբ կոչմանը: Մեր աշակերտները հավաքական թիմի կազմում մասնակցեցին հանրապետական փուլին, արժանացան շնորհակալագրի և նվերի:
 ՙԵռանկյունի՚ ակումբը իր ներառում է ծնողներին, աշակերտներին և ուսուցիչներին: Այն օգնում է պարզաբանել բազմաթիվ արդիական խնդիրներ:
 Աշակերտների մի ստվար խումբ համալրել է ՙՊատանի բնագետ՚ ակումբը: Ակումբը ղեկավարում են խաղաղության կորպուսի կամավորները:
Կապը միջազգային և տեղական կազմակերպությունների, քաղաքում գործող ՀԿ-ների, ՏԻՄ-երի և համայնքի հետ շատ նպաստավոր է, աշակերտների ինքնուրույնությունը ամրապնդող, ուսանելի աշակերտների, ուսուցիչների և համայնքի անդամների համար:
ՙՓրոջեքթ հարմոնի՚ միջազգային կազմակերպության հետ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: 2003 թ.-ից սկսած համագործակցում ենք ՙԶանգ՚ նամակների մրցույթ, ՙՕդապարուկների՚ մրցույթ, ՙՀայաստանի 3 խորհրդանիշները՚ մրցույթ` որտեղ արժանացանք 1-ին մրցանակի: Եվ ի պատիվ այդ խորհրդանիշների` մայիսի 26-ին մեծ միջոցառում կազմակերպվեց:
Հաճախակի են օնլայն քննարկումները անգլերեն և հայերեն լեզուներով: Կազմակերպվել են նաև բազմաթիվ բաց դռների օրեր դպրոցի համակարգչային կաբինետում:
2007 թ. դպրոցը մասնակցեց ՙՓրոջեքթ հարմոնիի՚ հայտարարած դրամաշնորհային մրցույթին, որում հաղթող ճանաչվելով իրականացրեց ՙԳեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանները՚ թեմայով ծրագիր: Ծրագրի պատասխանատուներն էին Հ. Մաթևոսյանը և Ա. Ավետիսյանը: Կազմակերպվեցին ճանաչողական էքսկուրսիաներ, ծրագրի արդյունքում աշակերտների ուժերով ստեղծվեցին բուկլետներ, գրքույկ և ինտերնետային կայք:
Իսկ 2008թ.-ին ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթելով, 1 ամիս շարունակ դպրոցում գործում էր ՙԲաց դպրոց՚ նախագիծը: Անցկացվում էին կլոր սեղան-քննարկումներ` ծնողական համայնքի, ուսուցիչների, ՀԿ-ների, ՏԻՄ-երի և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շատ աշակերտներ մասնակցել են FLEX-ի կողմից հայտարարված ԱՄՆ ծրագրերին և իրենց ուսման 1 տարին շարունակել են ԱՄՆ դպրոցներում:
ՙԽաղաղության կորպուսի՚, ՙԱՄՆ դեսպանատան՚ և CARD- ի կողմից ամռանը անցկացվեց կանաչ ճամբար:
Դպրոցն ունի շատ ավանդույթներ` սեպտեմբերի 1, սեպտեմբերի 21` անկախության օր, մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, աշակերտական ինքնակառավարման օր, ՙՁեզ տեսնենք աղջիկներ՚, ՙՁեռքի աշխատանքների՚ ցուցահանդեսներ և բարեգործական վաճառքներ:
Դպրոցում այս տարի մեծ շուքով նշվեց Վիկտոր Համբարձումյանի, Վիլյամ Սարոյանի և Վազգեն Ա Վեհափառի 100-ամյա հոբելյանները: Դպրոցի աշակերտները այցելեցին Բյուրականի աստղադիտարան, Վ. Հանբարձումյանի տուն թանգարան:
Յուրաքանչյուր դպրոց ունի իր հին ու նոր հոգսերը, խնդիրները, բայց և ձեռքբերումները: Ամենամեծ ձեռքբերումը առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում ստացած 2,3-րդ կարգի դիպլոմներն են/ գերմաներեն և հայոց լեզու առարկաներից/:
Միթե± հաջողություն չեն մեր 2008 թ.-ի 4 ոսկե մեդալակիրները, որոնք այսօր համալրել են հանրապետության հայտնի բուհերի ուսանողների շարքերը և սովորում են գերազանց:
Դպրոցը հաղթող է ճանաչվել ՙՀայ ասպետ՚ հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ-մրցույթում: